Բաժիններ՝

Ֆերգյուսոնի դարաշրջանի 10 հաջողակ տրանսֆերները

«Մանչեսթեր Յունայթեդը» միշտ տրանսֆերների էպիկենտրոնում է: Անգլիական ակումբի հաջողակ տրանսֆերների մեծ մասը կախված է Ֆերգյուսոնի անվան հետ: Օրերս անգլիական մամուլը գրեց, որ Մոուրինիոն ցանկանում է մանկունյանցիների հաջող տրանսֆերների դարաշրջանը վերագրել իր անունով: Քանի որ այդ իրադարձությանը դեռ շատ կա, առաջարկում ենք ծանոթանալ այն ֆուտբոլիստներին, ում տրանսֆերը հաջողակ էր անգլիական ակումբի համար հենց Ֆերգյուսոնի ժամանակաշրջանում: Վերջինս լավագույն կերպով կարողանում էր գտնել ֆուտբոլային տաղանդներին և համոզել «կարմիր սատանաների» ղեկավարությանը գնել նրանց:

1. Պետեր Շմեյխել – Շմեյխելը տեղափոխվեց «Բրոնդյուից» 1991 թվականին՝ կես միլիոն եվրոյով: 

2. Էդվին վան դեր Սար – դարպասապահը տեղափոխվեց «Ֆուլհեմից» 2005 թվականին՝ 2 մլն եվրոյով: 

3. Էրիկ Կանտոնա – 1992 թվականին Կանտոնոն տեղափոխվեց անգլիական ակումբ «Լիդս Յունայթեդից»՝ 1.2 մլն եվրոյով: 

4. Ռոյ Քին – 1993 թվականին 3.75 մլն եվրոյի դիմաց մանչեսթերյան ակումբը ձեռք բերեց Քինին՝ «Նոթինգեմ Ֆորեսթից»: 

5. Կրիշտիանու Ռոնալդու – մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը 2003 թվականին 12.24 միլիոն եվրոյի դիմաց «Սպորտինգից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիմա Ռոնալդուին նման գնով ձեռք բերելը պարզապես անհնար կլինի: 

6. Ուեյն Ռունի – Ռունին լքեց իր հարազատ «Էվերթոնը» 2004 թվականին 20 մլն եվրոյի դիամց՝ դառնալով մանչեսթերյան ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: 

7. Ռիո Ֆերդինանդ – մանչեսթերյան ակումբը Ֆերդինանդին ձեռք բերեց 2002 թվականին՝ 33 մլն եվրոյով: Ֆերդինանդը տեղափոխվեց «Լիդս Յունայթեդից»: 

8. Նեմանյա Վիդիչ – Վիդիչը կարիերայի լավագույն շրջաններից մեկն անցկացրեց մանչեսթերյան ակումբում: Նա տեղափոխվեց 2006 թվականին 7 միլիոն եվրոյի դիմաց: Ֆերգյուսնը գտավ երիտասարդ ֆուտբոլիստին Մոսկվայի «Սպարտակից»: 

9. Ռուդ վան Նիստելռոյ – 2001 թվականին 19 մլն եվրոյի դիմաց Նիստելռոյը մառախլապատ ալբիոն տեղափոխվեց հոլանդական ՊՍՎ-ից: 

10. Օլե-Հունար Սուլշեր – 1996 թվականին Սուլշերը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1.5 մլն եվրոյի դիմաց: 

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս