Բաժիններ՝

Հաջողակ ղեկավարների քնելու սովորությունները

Մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձնում ինքներս մեզ, մեր ինքնազգացողությանը։ Դա լուրջ բացթողում է։ Սլիֆ Լիֆն Արիանա Հաֆինգթոնի նոր ընկերության՝ Thrive Global-ի համար հոդված է գրել: Հաֆինգթոնը մեդիա նախաձեռնող է. լավ ինքնազգացողությունը նրա վերջին երկու գրքերի թեման է, որը նրան սկսել է հուզել սեփական փորձի արդյունքում։ Fortune.com-ը գրում է, որ նա նկատել է, որ այլ ղեկավարներ ևս վախեցնող բացահայտումներ են արել իրենց անուշադրության մատնելու վերաբերյալ։

Արդյունքում նա ձեռնարկեցայդ քայլը՝ փոխելու համար այն կարծիքը, թե նորմալ է որոշակի բաների համար զոհաբերել առողջությունը։ «Կարծիքը, որ, եթե խելացի մարդ ես, ով ցանկանում է հաջողության հասնել, ստիպված ես զոհաբերել առողջությունը, հարաբերությունները, խորը արմատներ ունի և ճիշտ չէ»,- նշում է նա։

Խելագարի նման քեզ տանջելը քեզ ավելի արդյունավետ կամ ստեղծագործ չի դարձնում։ Հակառակը։ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ով օրվա ընթացքում 8 ժամ քնում է, ասում է. «Կարիք չկա առավելագույնի հասցնել ամեն օր կայացվող որոշումների քանակը։ Օրվա ընթացքում քիչ քանակով կարևոր որոշումներ կայացնելը շատ ավելի կարևոր է, քան բազմաթիվ որոշումների կայացումը։ Եթե կրճատեք քնելու ժամանակը, կարող եք ստանալ արտադրողական լինելու մի քանի ժամ, բայց այդ արտադրողականությունը կարող է խաբկանք լինել»։

Որոշ կազմակերպություններում դեռևս նորմալ չէ այդպես խոսելը։ Բայց հարկավոր է քաջ լինել՝ հոսանքի ուղղությանը հակառակ լողալու համար։ Հպարտացեք ոչ թե նրանով, թե որքան քիչ, այլ՝ որքան շատ եք քնել։ Մերժեք հանդիպման առաջարկները, եթե դրանք պետք է խլեն յոգայի կամ մարզվելու համար նախատեսված ժամանակը։

Կարդացեք նաև

Գիտակցեք, որ նորմալ է ձեր մարմնի և հոգու մասին հոգ տանելը։ Դա ձեզ ավելի կերջանկացնի։ Հասկացեք, որ դա ձեզ ավելի լավ ղեկավար կդարձնի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս