Բաժիններ՝

Պիկեն, Ռամոսը և Բուսկետսը սպառնում են հեռանալ հավաքականից

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն և Սերխիո Բուսկետսը սպառնում են հեռանալ ազգային հավաքականից, հայտնում է Marca-ն:

Ֆուտբոլիստները պատրաստ են գնալ այդ քայլին, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուան Լարեան պաշտոնից հեռացնի հավաքականի մարկետինգի բաժնի տնօրեն Մարիա Խոսե Կլարամունտային: Ֆուտբոլիստները միշտ աջակցել են վերջինիս, իսկ Ռամոսը անգամ Իտալիայի հետ խաղից հետո նշել է, որ չի ցանկանում Կլարամունտայի հեռացումը:

Ֆուտբոլիստների և ֆեդերացիայի նախագահի միջև լուրջ հակասություն է առաջացել, ինչից հետո ֆուտբոլիստները անգամ թույլ չեն տվել ֆեդերացիայի նախագահի մուտքը հանդերձարան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031