
«Տոյոտա»-ն վեցտեղանոց մինիվեն է ստեղծել՝ ընթացքի 1000-կիլոմետրանոց պաշարով

«Տոյոտա» ընկերությունը ցուցադրել է նոր կոնցեպտ-քառ, որը հոկտեմբերի վերջին առաջին անգամ կցուցադրվի Տոկիոյի ավտոսալոնում։ Նախատիպը, որն իրենից ներկայացնում է վեցտեղանոց մինիվեն, ստացել է Fine-Comfort Ride անվանումը, իսկ նրա ընթացքի պաշարը կազմում է մոտավորապես 1000 կիլոմետր:
Կոնցեպտ-քառը համալրել են էլեկտրական շարժիչներով, որոնք ներսարված են անիվներում: Դրանք Էներգիա են ստանում վառելանյութի բջիջներից, որտեղ այն ստացվում Է ջրածնի եւ թթվածնի միջեւ քիմիական ռեակցիայի արդյունքում:
Toyota Fine-Comfort Ride-ի գաբարիտային երկարությունը կազմում է 4830 միլիմետր, լայնությունը՝ 1950 միլիմետր, իսկ բարձրությունը՝ 1650 միլիմետր:
Նախատիպի ինտերիերի վերաբերյալ տեղեկատվություն Toyota-ում չեն ներկայացրել: