Ինչպես իդեալական մաշկ ունենալ. 8 գաղտնիք մաշկաբանից

Մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու նպատակով կանայք մեծ գումարներ են ծախսում կոսմետիկ միջոցների վրա։ Սակայն, Adme.ru-ն գրում է, թե քչերը գիտեն այն մասին, որ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հետևել նաև սննդակարգին։

Ինչպես սնվել մաշկային խնդիրների դեպքում

Պիգմենտային բծերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ցիտրուսային մրգեր
  • հատապտուղներ
  • կաղամբ
  • չիլի։

Պատճառներ։ Պիգմենտների առկայությունը կարող է վկայել վիտամինների, մասնավորապես՝ B12 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Այս վիտամինով հարուստ է կենդանական ծագման մթերքը։

Կարդացեք նաև

Ինչ անել

  • Պիգմենտներից ազատվելու գործում կօգնեն C, E վիտամինները, հակաօքսիդանտները։ Այս էլեմենտները պարունակում են ցիտրուսային մրգերը, ելակը, կիվին, նուռն ու լոլիկը։
  • Պիգմենտներն ավելի նկատելի կդառնան, եթե երկար ժամանակ արևի ճառագայթների տակ մնաք։ Մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար հարկավոր է հակաօքսիօդատներով հարուստ մթերք օգտագործել՝ թուրինջ, հատապտուղներ, արքայախնձոր, սալոր, կաղամբ, չիլի պղպեղ, սպանախ, հնդկաձավար։

Յուղոտ մաշկի դեպքում կարող եք օգտագործել

  • ձվի դեղնուց
  • մանգո
  • սպանախ
  • գազար։

Պատճառներ։ Բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը։ Արդյունքում՝ գեղձերը մեծ քանակով ճարպ են արտադրում։

Ինչ անել

  • Կոսմետիկ միջոցները ճարպոտ փայլը կարող են վերացնել կարճ ժամանակով միայն։ Իսկ սննդակարգը, որը հարուստ է A վիտամինով, կօգնի ճնշել ճարպագեղձերի ակտիվությունը։ Հարկավոր է սննդակարգ ներառել ծիրան, մանգո, գազար, ձվի դեղնուց, սպանախ։
  • Հարկավոր է նաև նվազեցնել բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերքի օգտագործումը։ Սահմանափակեք սպիտակ հացի, հացաբուլկեղենի, կարտոֆիլի, մակարոնի օգտագործումը։

Բշտիկների ու ցանի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ընդեղեն
  • կտավատի սերմեր
  • ջրիմուռներ
  • ծովամթերք։

Պատճառներ։ Այս դեպքում ևս հիմնական մեղավորը գլիկեմիկ բարձր ինդեքս ունեցող մթերքն է։ Այս դեպքում ճարպագեղձերն ակտիվանում են, ծակոտիները՝ լցվում։ Բակտերիաները բազմանում են, և սկսվում է բորբոքային պրոցես։

Ինչ անել

  • Ակնեից ևս կարելի է ազատվել սննդակարգը շտկելու միջոցով։ Սկսեք օգտագործել ճարպաթթուներով հագեցած մթերք, որոնք օգնում են ազատվել բորբոքումից։ Հարկավոր է սննդակարգում մեծացնել մրգերի, բանջարեղենի, ընդեղենի, կտավատի սերմերի քանակը, ինչպես նաև ծովամթերքը։

Մաշկի չորության դեպքում կարող եք օգտագործել

  • ձու
  • ավոկադո
  • միս
  • լոբազգիներ։

Պատճառներ։ Մաշկի չորությունը կարող է վկայել վիտամին E-ի ավելորդ քանակի և խոլեստերինի անբավարար քանակի մասին։ Այս խնդիրն առաջանում է հատկապես բուսակերների մոտ, քանի որ օգտակար խոլեստերինի մեծ մասն օրգանիզմը ստանում է մսից ու ձկից։

Ինչ անել

  • Հարկավոր է սննդակարգ ներառել հագեցած ճարպաթթուներ։ Դրանք լավագույնս յուրացվում են յուղերի և սննդային հավելումների օգտագործման դեպքում։ Սննդակարգ ներառեք լոբազգիներ, ձու, սոյա, ավոկադո, գետնանուշ, ընդեղենի այլ տեսակներ։

Կնճիռների դեպքում կարող եք օգտագործել

  • սոյա
  • սմբուկ
  • սոխ
  • ծնեբեկ։

Պատճառներ։ Կնճիռների արտահայտվածության վրա մեծապես ազդում է ալկոհոլի օգտագործումը, որը ջրազրկման պատճառ է դառնում։ Վաղաժամ ծերացման պատճառ կարող է դառնալ նաև շաքարավազը։

Ինչ անել

  • Հակաօքսիդանտները կօգնեն մաշկին երիտասարդ տեսք հաղորդել։
  • Սննդակարգ ներառեք կանաչ բանջարեղեն, սպանախ, ծնեբեկ, նեխուր, սմբուկ, սխտոր և սոխ։

Աչքերի տակ մուգ պարկերի առկայության դեպքում կարող եք օգտագործել

  • ջուր
  • միս
  • հնդկաձավար
  • թունա ձուկ։

Պատճառը։ Սխալ է այն կարծիքը, թե աչքերի տակ մուգ պարկերն առաջանում են միայն քիչ քնելու հետևանքով։ Դրանք կարող են վկայել նաև որոշ հիվանդությունների առկայության, ինչպես նաև որոշակի մթերքը յուրացնելու անկարողության մասին։

Ինչ անել

  • Հետազոտություն անցեք՝ հասկանալու համար՝ արդյոք առկա՞ է որոշակի մթերք յուրացնելու անկարողություն, թե՞ ոչ։ Սննդակարգից բացառեք պոտենցիալ վտանգ ներկայացնող մթերքը։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է լակտոզա պարունակող մթերքին։ Դրանց շարքում են կաթնամթերքը, հացաբուլկեղենը, չիփսը, լուծվող սուրճը, արագ պատրաստվող սուպերը, արհեստական քաղցրացնող միջոցները։
  • Եթե խնդիրը սնունդը յուրացնելու անկարողությունը չէ, աչքերի տակ առաջացած մուգ պարկերը կարող են վկայել ջրազրկման մասին։ Ավելի շատ ջուր խմեք և մի չարաշահեք սուրճը։
  • Հարկավոր է սննդամթերք ներառել նաև երկաթ պարունակող և հեմոգլոբինի մակարդակը բարձրացնող մթերք։ Երկաթի անբավարար քանակը ևս կարող է ազդել աչքերի տակ պարկերի առաջացման վրա։ Աշխատեք ավելի շատ օգտագործել կարմիր միս, թունա ձուկ, ձվի դեղնուց, հնդկաձավար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս