Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարարը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Վաշչիկովսկին արդեն իսկ այցելել է Ադրբեջան և հանդիպումներ ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Վրաստան:

Լեհական ռադիոն շեշտում է, որ Վաշչիկովսկու այցը նախորդում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի նախաձեռնողներն են Լեհաստանն ու Շվեդիան: Այս տարվա ապրիլին Վիշեգրադի քառյակի երկրները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան իրենց հստակ աջակցությունն են հայտնել Արևելյան գործընկերության ծրագրին՝ որպես Արևելյան Եվրոպայում կայունության և տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս