Բաժիններ՝

«Լեսթերն» ուզում է հրավիրել «Բավարիայի» և «Ռեալի» նախկին մարզիչ Կարլո Անչելոտիին

«Աղվեսները» կողմնորոշվել են Քրեյգ Շեքսպիրի փոխարինման հարցում: «Լեսթերը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Քրեյգ Շեքսպիրի հեռացման մասին:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «աղվեսների» սեփականատեր Վիչայ Շրիվադդհանապրապհան ցանկանում է «Լեսթերի» ղեկին տեսնել հնչեղ անունով մարզչի: Այդ պաշտոնի գլխավոր հավակնորդը հանդիսանում է Կարլո Անչելոտին:

Անչելոտին հեռացվեց «Բավարիայից» սեպտեմբերի վերջին: Շեքսպիրը «Լեսթերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել էր փետրվարին՝ Կլաուդիո Ռանիերիի հեռացումից հետո: 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո անգլիացի մասնագետը գլխավորեց թիմը մշտական հիմունքներով:

2017-18թթ. մրցաշրջանի 8 տուրերից հետո «Լեսթերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Աղվեսները» տարել են 1 հաղթանակ և հավաքել են ընդամենը 6 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս