Apple-ն իր ապագա սմարթֆոններում կհրաժարվի մատնահետքի սկաներից
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոի վարկածով՝ Apple-ը նախատեսում է 2018 թվականից սկսած իր հաջորդ սմարթֆոններում Face ID-ին օգտագործել՝ որպես օգտատերերի ճանաչման միակ հնարավորություն:
Վերլուծաբանը վստահ է, որ ընկերության հաջորդ սմարթֆոնները պատրաստելիս կարվի ամեն ինչ, որպեսզի դրանք տարբերվեն շուկայում առկա բոլոր գադջետներից: Կոուն կարծում է, որ ընկերությունը մրցակցությունից դուրս կթողնի մյուս սմարթֆոններին՝ ներկայացնելով նոր մոդել, որը կլինի առանց կաղապարների և Face ID-ի համար կունենա TrueDepth տեսախցիկ:
Apple-ից նշում են, որ նոր համակարգն ավելի ապահով է, քան Touch ID-ին: Այս առիթով Կոուն հիշեցնում է այն միջադեպը, որ եղավ նոր համակարգի ներկայացման ժամանակ: Կրեյգ Ֆեդերիկին համակարգի ներկայացման ժամանակ չկարողացավ արգելափակումից հանել սմարթֆոնը և օգտվեց լրացուցիչ տարբերակից:
Մասնագետները նշում են, որ Apple-ի ներկայացրած նոր համակարգի մասին դեռ կարծիք հայտնելը վաղ է, քանի որ այն չի անցել ամենագլխավոր փորձությունը՝ այն չի վաստակել օգտատերերի համակրանքը: iPhone X-ն առաջին սմարթֆոնն է, որտեղ կիրառվել է Face ID համակարգը: Այս սմարթֆոնը կսկսվի վաճառվել միայն նոյեմբերի 3-ից, և միայն դրանից հետո հնարավոր կլինի կազմել ամբողջական կարծիք:
Սիրարփի Աղաբաբյան