Բազուկի հյութ խմելու 9 լուրջ պատճառ
Fabiosa.com-ը գրում է, որ բազուկի հյութը մեծ քանակով վիտամիններ է պարունակում, ինչի շնորհիվ դրական ազդեցություն է ունենում առողջության վրա։
Օգտակար է քաղցկեղով հիվանդներին։ Մասնագետների մի մասն այն կարծիքին է, որ բազուկի հյութն օգտակար է քաղցկեղով տառապողներին։ Վերջին շրջանում այն բավական հաճախ խորհուրդ է տրվում՝ նաև որպես կանխարգելիչ միջոց։
Օգնում է կարգավորել զարկերային ճնշումը։ Բազուկը հարուստ է նատրիումով։ Հիպերտոնիայի դեպքում այն կարող է օգնել կարգավորել ճնշումը, ինչպես նաև հանգստացնող ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա, պայքարել անքնության դեմ և մաքրել օրգանիզմը։ Բացի այդ՝ բազուկի հյութը բարձրացնում է էրիտրոցիտների մակարդակը։
Լավացնում է սպորտային ցուցանիշները։ Բազուկի հյութը սպորտսմենների սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է, քանի որ մեծացնում է դիմացկունությունը։
Նպաստում է քաշի նվազմանը։ Բազուկի հյութը կարող է օգտակար լինել նաև քաշի նվազեցմանը։
Ամրացնում է սիրտը։ Բազուկի հյութը նիտրիտներ է պարունակում։ Ըստ հետազոտությունների՝ դրանք նպաստում են հիվանդների սրտամկանի ամրացմանը, որոնք տառապում են սուր սրտային անբավարարությամբ։
Օգնում է պայքարել մրսածության և անգինայի դեմ։ Անգինայի և կոկորդում այլ բորբոքային պրոցեսների դեպքում խորհուրդ է տրվում բազուկի հյութ օգտագործել։
Ամրացնում է իմունիտետը։ Բազուկի հյութն օրգանիզմին օգնում է դիմադրել վարակներին, խթանում է լիմֆատիկ համակարգը, արագացնում ապաքինման ընթացքը։
Խորհուրդ է տրվում հղիության ընթացքում։ Բազուկը հարուստ է կարևոր վիտամիններով, հանքանյութերով, ֆոլաթթվով և օգտակար է ինչպես մորը, այնպես էլ պտղին։ Բացի այդ՝ բազուկի հյութը լավացնում է աղիների միրոֆլորան, ինչի արդյունքում օգնում է պայքարել փորկապության դեմ։
Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։ Բազուկը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։
Ուշադրություն դարձրեք. բազուկի հյութը նաև հակացուցումներ ունի։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր տառապում են հոդատապով, ռևմատոիդ արթրիտով, քրոնիկ դիարեայով, երիկամային հիվանդություններով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը