Խորագիր:

2018թ. Startup Armenia-ի նախաձեռնությամբ ԱՄԷ-ում կկազմակերպվի Seaside Startup Summit

2018թ. Startup Armenia-ի նախաձեռնությամբ ԱՄԷ-ում կկազմակերպվի  Seaside Startup Summit

Սևան Ստարտափ սամմիթը, որ ամռանը համախմբել էր 1000 մասնակիցների և հյուրերի, ընդլայնում է իր սահմանները:

Տարածաշրջանում առաջին ոչ ֆորմալ միջոցառումը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Ավելի վաղ նշել էինք, որ Հայաստանից դուրս անցկացվող սամմիթները կկոչվեն Seaside Startup Summit: «Startup Armenia» հիմնադրամում նշում են, որ նախատեսվում է իրականացնել սամմիթներ աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում:

Առաջին քայլերը արդեն իսկ կատարված են:  «Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «RAK Incubation and accelerator» կազմակերպության հիմնադիր տնօրեն Հիշամ Մ․ Հ․ Սաֆադին, և Ռաս ալ-Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտը, ի դեմս շեյխ Մոհամեդ բին Քայեդ Ալ Քասիմի և Աբդուլռահման Ալ-Շայեբ Ալ-Նաքբիի՝ ստորագրել են փոխըմբռնման և համագործակցության հուշագիր։ Նշված հուշագրով կողմերը պայմանավորվում են աջակցել միմյանց ՀՀ-ում և Արաբական Միացյալ Էմիրություններում ստարտափ էկոհամակարգի կայացմանն ու զարգացմանն ուղղված գործունեությունում։

Կողմերը նախատեսում են «Seaside Startup Summit»-ը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն 2018թ.-ի սկզբին և պլանավորում են Միացյալ Էմիրությունները դարձնել սամմիթի մշտական անցկացման վայրերից մեկը։

«Startup Armenia»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է, որ Սևան Ստարտափ սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը ոչ միայն «Startup Armenia»-ի և իրենց  գործընկերների ձեռքբերումն է, այլ նաև ողջ հայկական ստարտափ էկոհամակարգի միջազգայնացմանն ուղղված կարևոր քայլ է:

«Մյուս տարի մենք պաստրաստվում ենք սամմիթն անցկացնել մի շարք այլ երկրներում և հուսով ենք, որ այդ միջոցառումները մեծապես կնպաստեն հայկական ստարտափ էկոհամարգի և ԱՄԷ-ի ու մյուս երկրների ստարտափ համակարգերի հետ առավել սերտ համագործակցությանը»,- նշել է Հակոբ Հակոբյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: