
«Յուվենթուսը» և «Ինտերը» հետաքրքրվում են Օլիվիե Ժիրուով

Իտալական ակումբները դիտարկում են «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուի ստորագրման տարբերակը:
Ալեքսանդր Լյակազետի «Արսենալ» տեղափոխվելուց հետո Ժիրուն դադարեց լինել թիմի հիմնական հարձակվողը: Ընթացիկ մրցաշրջանում նա ոչ մի անգամ ԱՊԼ-ի խաղերում դաշտ դուրս չի եկել հիմնական կազմում: Calciomercato.it-ը հաղորդում է, որ հաջորդ ամառ ֆրանսիացի հարձակվողը կարող է տեղափոխվել «Յուվենթուս», ինչպես նաև «Ինտեր», որտեղ միակ հարձակվողն է հանդիսանում Մաուրո Իկարդին:
Նշենք, որ նախորդ ամառ Ժիրուն կարող էր տեղափոխվել «Էվերթոն» կամ «Միլան», բայց գործը խոսակցություններից այն կողմ չգնաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը