
«Մենք պոպուլիզիմի ժամանակ չունենք». Գյուղատնտեսության նախարար

Այսօր լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է, որ հիմա Գյուղատնտեսության նախարարությունը թվանկարչությունից հրաժարվել է, ինչի հետևանքով 24 տոկոս անկում կա:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ թվանկարչությամբ զբաղվե՞լ են, թե՞ չեն զբաղվել, բայց գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ տարեցտարի կարող են տվյալները տարբեր լինել: Մենք ունենք ոռոգման խնդիր, մենք ունենք իրացման խնդիր, գնագոյացման խնդիր, ունենք ոչ արդյունավետություն գյուղատնտեսությունում, ինչը կարող է ազդել անկմանը, կարող է բերել նրան, որ այսօր գյուղացին չուզենա զբաղվել գյուղատնտեսությունում: Դրան եթե գումարում ենք ցուրտ ձմեռը, շոգ ամառը, այդ բոլոր խնդիրներն այսօր բերել են ցուցանիշների անկմանը: Մենք անհանգստանում ենք, բայց չենք ասում, որ դրանք անլուծելի են, ու հնարավոր չէ վերականգնել»:
Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 13 կետից բաղկացած ծրագիրն ինչքանո՞վ է ոչ պոպուլիստական, նախարարն այսպես արձագանքեց. «Մենք պոպուլիզիմի ժամանակ չունենք, բոլորս էլ գործ ունենք, զբաղված են, եկել ենք գործ անելու, եթե ուզեինք պոպուլիզմով զբաղվել, դժվար թե գայինք այստեղ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: