««Լիվերպուլի» հետ խաղը յուրահատուկ է, բայց «Նյուքասլը» կաշխատի հաղթել». Ռաֆա Բենիտես
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կիսվել է ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ հոկտեմբերի 1-ին կայանալիք տնային խաղի սպասումներով:
Հիշեցնենք, որ Բենիտեսը հանդիսացել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը 2004-2010թթ.: Իսպանացի մասնագետի ղեկավարությամբ «կարմիրները» հաղթել են 4 տիտղոս:
««Լիվերպուլն» իմ տունն է: Այնտեղ ես թողել եմ շատ լավ հիշողություններ: Դա յուրահատուկ խաղ է ինձ համար: Այդ հիշողությունների պատճառով դա կլինի էմոցիոնալ, նաև այն պատճառով, որ իմ ընտանիքը այնտեղ է ապրում:
Մենք կաշխատենք հաղթել կիրակի: Ես ուզում եմ, որպեսզի մեր երկրպագուները երջանիկ լինեն խաղից հետո: Ես ուզում եմ հաղթել «Նյուքասլի» հետ»,- Բենիտեսին է մեջբերում Liverpool Echo-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը