
«Ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի». Արիանա Կաոիլի

Այսօր Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքն է: Ներկայացնում ենք լուսանկարներ հարսանեկան արարողությունից և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված:
Դե, էլ ինչ հարսանիք՝ առանց օժիտի։ Կատակում ենք՝ Արիանա, գիտե՞ս՝ ինչ է օժիտը, հավաքե՞լ ես. «Իհարկե գիտեմ»,- ծիծաղում է Արիանան,- «ես ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի։ Սրա հետ մեկտեղ որոշ ժամանակակից էլեմենտներ ենք օգտագործելու։ Մեր օրերում, հատկապես Ավստրալիայում, չունենք օժիտ հասկացությունը: Եթե շատ է անհրաժեշտ, մայրս կարող է մի հարյուրանոց տալ Լևոնին (ծիծաղում է,- հեղ.)։ Բայց Ֆիլիպիններում, Հնդկաստանում այս երևույթը դեռ շրջանառվում է. երևի նրանք էլ են մի փոքր հայ»։ Օժիտն «ավանդական հարսանիք» ցուցակից ջնջվել է, բայց ազապբաշիներն ու հարսնաքույրերը տեղում են։
https://www.facebook.com/newsamsportarm/videos/1420902691312792/