Ակնե. ինչպես ազատվել խնդրից և ինչ չի կարելի անել
Zdorovie.com-ը գրում է, որ ակնեի դեմ կարելի է և հարկավոր է պայքարել։ Դրա դեմ գոյություն ունեն հատուկ դեղամիջոցներ, քիմիական ու լազերային պրոցեդուրաներ։ Իմացեք՝ ինչ է կարելի և ինչ չի կարել անել ակնեի դեպքում։
Կարելի է այտուցը հանգստացնել սառույցով։ Եթե բշտիկներն ուռած են, դրանց վրա կարող եք մեկ րոպեով սառույց դնել։ Այս միջոցն օգնում է ոչ բոլոր դեպքերում, բայց նաև չի վնասում։ Կարևոր է սառույցը դեմքին մեկ րոպեից ավելի չթողնել։
Չի կարելի սեղմել բշտիկները։ Բշտիկները սեղմելու դեպքում մաշկի վերականգնման ընթացքը կարող է երկարել։ Բացի այդ՝ մեծ է հավանականությունը, որ մաշկի միջոցով կարող է վարակ անցնել։
Կարելի է օգտագործել ծծումբ պարունակող միջոցներ։ Միայն թե հույս մի ունեցեք, որ դրանք վայրկենական արդյունք են տալու։ Հիշեք նաև, որ ակնեի դեմ նախատեսված միջոցները կարող են մաշկը գրգռվող նյութեր պարունակել։ Դրանք համադրելուց առաջ խորհրդակցեք մաշկաբանի հետ։
Չի կարելի բշտիկներին ատամի մածուկ քսել։ Չնայած դրա որոշ բաղադրիչներ իսկապես կարող են չորացնել բշտիկները՝ ատամի մածուկը կարող է ակնեի առաջացման լրացուցիչ պատճառ դառնալ։ Մաշկի հետ շփվելու դեպքում ատամի մածուկի սպիտակեցնող բաղադրիչները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Կարելի է կորտիկոստերոիդների ներարկումներ։ Մեծ բշտիկների դեպքում արագ արդյունքի կարելի է հասնել ներարկումների միջոցով։ Մի քանի օր անց մեծ բշտիկները սկսում են փոքրանալ։ Սա կարող է կատարվել միայն մաշկաբանի ցուցմամբ։
Չի կարելի բշտիկներին մանրացրած ասպիրին քսել։ Համացանցում կարելի է բազմաթիվ բաղադրատոմսեր գտնել ակնեի բուժման համար, այդ թվում՝ մանրացրած ասպիրինի օրգտագործմամբ։ Ասպիրինը նման է սալիցիլաթթվին. բաղադրիչ, որը հաճախ է օգտագործվում ակնեի դեմ նախատեսված միջոցների պատրաստման ընթացքում։ Սակայն այդ թթուն նախատեսված է մաշկի համար, իսկ ասպիրինը կարող է անսպասելի ռեակցիա առաջացնել։
Կարելի է թեյի ծառի յուղ օգտագործել։ Այս յուղն օգնում է սպանել բակտերիաներին, այդ պատճառով էլ հաճախ է օգտագործվում մաշկային գրգռվածության, այդ թվում՝ ակնեի դեպքում։
Չի կարելի հույս դնել միայն կոսմետոլոգիայի վրա։ Չնայած որոշ կոսմետիկ պրոցեդուրաներ, պիլինգներ կարող են օգնել լավացնել մաշկի վիճակը, դրանց կատարումից հետո մաշկը կարող է ավելի վատ տեսք ունենալ։ Այդ պատճառով հարկավոր է դրանք նախապես պլանավորել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը