Հայկական աղանդեր «Էրիշտա-հալվա»
Բաղադրիչներ
1. Ձու – 6 հատ
2. Մեղր – 900 գ
3. Յուղ – 700 գ
4. Ալյուր՝ ինչքան վերցնի
Պատրաստման եղանակը
1. Ձվի սպիտակուցն ու դեղնուցը միասին լավ հարել: Զանգվածին խառնել այնքան ալյուր, ինչքան կվերցնի և հունցել շատ պինդ խմոր: Թողնել 10 րոպե հանգստանա, որից հետո բաց անել լուցկու հաստությամբ և կտրատել՝ ինչպես էրիշտան:
2. Յուղը դաղել և էրիշտան մեջը բովել: Միայն չպետք է թողնել շատ կարմրի. հենց որ վարդագույն դարձավ, քամիչով պետք է հանել և լցնել մեկ ուրիշ ամանի մեջ:
3. Մեղրը խառնելով եփել՝ մինչև սպիտակի, ինչից հետո բոված էրիշտան լցնել մեջը և խառնել այնպես, որ բոլոր էրիշտաները մեղր ներծծեն: Այս բոլորը պետք է կատարել մարմանդ կրակի վրա:
4. Պատրաստի հալվան լցնել թացածրած հարթ ամանի մեջ և ձեռքով հավասարեցնել: Վերջացնելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և կտրատել: Պահել սառը տեղում:
Խմորի մեջ չպետք է լինի ոչ սոդա, ոչ վանիլին, ոչ ջուր. խմորը բաղկացած է միայն ձվից և ալյուրից: Մեղրը պետք է լինի միայն որակյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը