«Անդրես Ինիեստան կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում»». Խոսեպ Բարտոմեու
«Կապտանռնագույնների» նախագահը վստահեցրել է, որ ակումբը կպահպանի լեգենդին: Երկրպագուները կարող են չանհանգստանալ:
«Ակումբը շարունակում է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններն Ինիեստայի հետ: Նա գործող պայմանագիր ունի, Անդրեսը կարիերան պետք է ավարտի «Բարսելոնայում»»,- Խոսեպ Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Ավելի վաղ Ինիեստան հայտարարել էր, որ առաջին անգամ մտածում է կատալոնական ակումբից հեռանալու մասին:
33-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ինիեստային վարձակալական հիմունքներով ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը