Բաժիններ՝

Բենիտեսը կարող է լքել «Նյուքասլը» և գլխավորել «Վեսթ Հեմը»

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կարող է հեռանալ ակումբից՝ «կաչաղակների» տրանսֆերային արշավից դժգոհ լինելու պատճառով: Ըստ The Guardian-ի տեղեկության՝ իսպանացի մասնագետը պրակտիկորեն կորցրել է հավատը ակումբի սեփականատեր Մայք Էշլիի նկատմամբ և այլևս չի համարում իր աշխատանքը «Նյուքասլում» երկարաժամկետ նախագիծ:

«Լիվերպուլի», «Ռեալի» և «Չելսիի» նախկին մարզիչը պատրաստ է քննարկել առաջարկներն ԱՊԼ-ի կարգավիճակով համարժեք այլ ակումբներից, մասնավորապես «Վեսթ Հեմից», եթե «մրճահարները» որոշեն բաժանվել Սլավեն Բիլիչից, ով շատ անհաջող է սկսել ընթացիկ մրցաշրջանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930