
Բեքհեմն ուզում է Ռոնալդուին դարձնել իր ակումբի գլխավոր աստղը

Ինչպես հաղորդում է А Bola-ն, ակումբի, որը պետք է հիմնավորվի Մայամիում և մոտ ժամանակները կարող է հանդես գալ MLS-ում, հիմնական սեփականատեր Դեյվիդ Բեքհեմը հույս ունի հետագայում իր թիմ հրավիրել Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը մտադիր է պորտուգալացուն դարձնել լիգայի և իր ակումբի գլխավոր աստղը: Սպասվում է, որ Ռոնալդուն Մայամի կտեղափոխվի «Ռեալի» հետ իր պայմանագրի ավարտից հետո, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Այդ պահին Կրիշտիանուն կլինի 36 տարեկան:
Բեքհեմն ավարտել է կարիերան 2013 թվականին և Մայամիում զբաղվում է ֆուտբոլային ակումբ բացելով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը