
Կառավարությունը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված ﬖասների հատուցման հետ կապված նոր որոշում ընդունեց

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված ﬖասների հատուցման մասին» օրենքի կիրարկուﬓ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացուﬓեր է կատարել նախկինում ընդունած որոշուﬓերից ﬔկում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված ﬖասների հատուցման հիﬓադրաﬕն:
«Այսպիսով, կկարգավորվեն դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները»,- ասաց Պաշտպանության նախարարը: