Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ին Երկրին մոտենալու է «Ֆլորենս» խոշոր աստղակերպը

Սեպտեմբերի 1-ին «Ֆլորենս» խոշոր աստղակերպը կանցնի Երկրից 7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հայտնել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին կից Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը, այդ երկնային մարմինը՝ շուրջ 4,4 կիլոմետր տրամագծով, վտանգ չի ներկայացնում մարդկության համար. Երկրի հետ առավելագույն մերձեցման պահին «Ֆլորենս» աստղակերպը կգտնվի մեր մոլորակից 18 անգամ ավելի հեռու, քան Լուսինը։

«Շատ աստղակերպեր անցել են Երկրից ավելի մոտ հեռավորությունից, սակայն դրանք բոլորը եղել են չափերով ավելի փոքր, քան «Ֆլորենսը»,- նշել է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) Երկրաշուրջ տարածությունում երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Փոլ Չոդեսը:- NASA-ի՝ աստղակերպերի դիտարկման ծրագրի սկզբից ի վեր սա առաջին դեպքն է, երբ այդքան խոշոր աստղակերպ է մոտենում Երկրին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031