Բաժիններ՝

Մակրոնն իր իշխանության հարյուր օրն ամենահագեցած շրջանն է համարել Ֆրանսիայի պատմության մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն այն կարծիքին է, որ իշխանության գլուխ իր գտնվելու առաջին երեք ամիսներն ընտրություններից հետո ամենաինտենսիվ շրջանն են դարձել հանրապետության պատմության մեջ: Այդ մասին նա հայտարարել է Le Point պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք դրեցինք խոստացված խորը վերափոխումների սկիզբը, որոնք վերաբերում են քաղաքական կյանքի էթիկային, կլիմայի փոփոխություններին, կրթության համակարգի արդիականացմանը, աշխատաշուկայի ազատականացմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին»,- նշել է Մակրոնը, որը հաղթանակ է տարեր մայիսի 7-ին կայացած ընտրություններում:

«Այդ ժամանակվանից անցած հարյուր օրն ամենահագեցած շրջանն է նախագահական ընտրությունների ողջ պատմության ընթացքում»,- հայտարարել է նա: «Մենք շրջեցինք երեք տասնամյակների անարդյունավետության էջը, որպեսզի կանգնենք վերակառուցան ուղու վրա»,- ասել է Մակրոնը:

Նրա խոսքով «հարյուր օրը միայն ճակատամարտի սկիզբն է»: «Մեզ դիմակայում են ընդդիմությունը, հին կուսակցությունները, հին քաղաքական գործիչներն ու նրանց դաշնակիցները,- հավելել է նա:- Բայդ այդ ամենը նշանակություն չունի այն խնդիրների համեմատությամբ, որոնք մենք լուծում ենք՝ ապագա տալ մեր երիտասարդությանը»:

Le Point-ին տված հարցազրույցում Էմանուել Մակրոնը առանձնակի ուշադրություն է դարձրել միջազգային ահաբեկչության խնդրի վրա: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հույս ունեն թուլացնել Ֆրանսիայի հանրապետական կարգը եւ քաղաքացիական պատերազմ սանձազերծել:

Օգոստոսի 29-ին Ելիսեյան պալատում ելույթ ունենալով երկրի դեսպանների ամենամյա խորհրդակցությունում, Մակրոնն անհրաժեշտ է համարել ապահովել խոշոր փոփոխությունները համաշխարհային քաղաքականության մեջ՝ համաշխարհային կոլեկտիվ կարգի հաստատման նպատակով:

«Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է համաշխարհային եւ գլոբալ բնույթ կրի: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինտենսիվորեն կասկածի են ենթարկվում ավելի վաղ հաստատված դիվանագիտական դրույթները: Այսօր հարվածի տակ է հայտնվել այն միջազգային կարգը, որը ձեւավորվել է մինչեւ 1989 թվականը՝ հիմնված գլոբալացման, որը դարձել է ուլտրալիբերալ, եւ մեկ պետության գերհզորության վրա: Այսօր մեր խնդիրն է ստեղծել համաշխարհային կոլեկտիվ կարգ, կայուն եւ արդարացի՝ համատեղ գործելով մեր դաշնակիցների եւ մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս