Մեյը մտադիր է վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը Brexit-ի ընթացակարգի ավարտից հետո: Այդ մասին գրել է The Guardian-ը:
«Ես այն մարդը չեմ, որը հեշտությամբ հրաժարվում է սկսածից»,- հայտարարել է Մեյը:- «Միացյալ Թագավորությունում անհրաժեշտ է մեծ աշխատանք կատարել: Անհրաժեշտ է ոչ միայն իրականացնել Եվրամությունից դուրս գալու գործընթացը, կայուն եւ յուրահատուկ համագործակցություն կառուցել Եվրամիության հետ, այլեւ Բրիտանիայի համար ապահովել ելք աշխարհի շուկաներ»,- ասել է վարչապետը:
Այսպիսով, նա հերքել է այն լուրերը, թե պլանավորում է 2019 թվականին պաշտոնաթող լինել: Մեյը հայտարարել է, որ իր քաղաքական հավակնությունները չեն սահմանափակվում սոսկ Brexit-ով: «Ես այստեղ երկար եմ մնալու»,- հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: