Տեխասում ավելի քան 48 հազար տուն է վնասվել «Հարվի» փոթորկից
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում ավելի քան 48 հազար տուն ֆ վնասվել վերջին 12 տարվա ընթացքում ամենասաստիկ «Հարվի» փոթորկի հետեւանքով: Այս մասին հայտնել ֆ AP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի հանրային անվտանգության դեպարտամենտի զեկույցը:
Ինչպես նշված է զեկույցում, հազարից ավելի տներ քանդվել են, շուրջ 17 հազարը՝ լուրջ վնասվածքներ ստացել, իսկ 32 հազար շենքերում փոթորկից վնասը համեմատաբար մեծ չէ:
Հանրային անվտանգության դեպարտամենտը հայտարարել է, որ մտադիր է ամեն օր ուղղումներ մտցնել զեկույցում, քանի որ հեղեղումների հետեւանքով վնասված շենքերի թիվը շարունակ աճելու է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: