Բաժիններ՝

«Հարվի» փոթորիկը թուլացել է

ԱՄՆ-ի հարավում մոլեգնող «Հարվի» փոթորիկը թուլացել է մինչև արևադարձային դեպրեսիայի կատեգորիա: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտնել է երկրի Ազգային օդերևութաբանական ծառայությունը:

Նրա տվյալներով՝ փոթորիկը գտնվում է Լուիզիանայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքից 15 կմ հարավ-արեւմուտք ընկած շրջանում և շարունակում է շարժվել դեպի մայրցամաքի խորդքը: Քամու առավելագույն արագությունը տարերքի գոտում կազմում է վայրկյանում 15 մետր:

Օդերևութաբանները նշում են, որ փոթորկի բերած անձրևները կշարունակվեն Տեխասի արևելյան շրջաններում, ինչպես նաև Լուիզինայի արևմուտքում:

Մթնոլորտային երեւույթները որպես մրրիկ են դասակարգվում և անվանում ստանում, եթե դրա Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում Է վայրկյանում 17,4 մետրի: Վայրկյանում 33 մետր և ավելի արագության դեպքում այն վերածվում է փոթորկի: Վայրկյանում մինչև 17,4 մետր քամու արագության նվազման դեպքում երևույթը դասակարգվում է որպես արեւադարձային դեպրեսիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս