Կազմվել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Աշխարհի ամենահարուստ մարդիկ վաղուց հայտնվել են Forbes ամսագրի ուշադրության կենտրոնում: Բայց այս անգամ վերլուծաբանները գնահատել են ոչ թե գործարարների անձնական գումարները, այլ ընտանեկան կարողությունը: Հաշվարկներում ամսագիրը հաշվի է առել ընկերությունների բաժնետոմսերի արժեքը, անշարժ գույքը և ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի անձնական ունեցվածքը:

Forbes ամսագրի հաշվարկները վկայում են, որ Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային աղյուսակը գլխավորում են Գուցերիևների ընտանիքը: Նրանց կարողությունը գնահատվում է 9.91 մլրդ դոլար: Ընտանիքի ամենազդեցիկ անդամը Միխայիլ Գուցերիևն է՝ «Самфар» և «РуссНефть» ընկրությունների սեփականատերը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 5.5 մլրդ դոլար: Նրա եղբայրը և եղբորորդին՝ «Самфар»-ի համասեփականատերերը միասին աշխատել են 3.6 մլրդ դոլար: Իսկ որդին՝ 700 մլն դոլար: 

Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռոտենբերգների ընտանիքը: Նրանց համատեղ հարստությունը գնահատվել է 4.2 մլրդ դոլար: Արկադի Ռոտենբերգը «Явара-Нева»-ի գլխավոր տնօրենն է: 

Forbes-ի ցուցակի 3-րդ տեղում հայտնվել են Անանիև եղբայրներն իրենց 2.7 մլրդ դոլարով: Ալեքսեյ և Դմիտրի Անանիևները «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահներն են: 

2017թ. ամենահարուստ ընտանիքները 

Տեսանյութեր

Լրահոս