
Իսպանիայում 72-րդ անգամ նշվել է «Տոմատինո» փառատոնը

Իսպանիայում անց է կացվել «Տոմատինո»՝ լոլիկների նետման ամենամյա փառատոնը: Այս մասին հայտնում է IBT-ը: Արդեն 72-րդ անգամ անընդմեջ նշվող փառատոնին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ, և օգտագործվել է շուրջ 165 հազար կիլոգրամ լոլիկ: Փառատոնն անց է կացվել Իսպանիայի արևելյան ափին գտնվող Բունյոլ քաղաքում: Լոլիկների նետման փառատոնն անց է կացվում 1945 թվականից: