Բաժիններ՝

Ներկայացվել է YouTube-ի նոր ինտերֆեյսը

YouTube տեսահոսթինգի ղեկավարները ներկայացրել են ծառայության նորացված ինտերֆեյսը, ինչպես նաեւ պատմել են օգտատերերին մատչելի նոր գործառույթների մասին։

YouTube-ը ձեռք է բերել նոր լոգոտիպ, որի մի մասն այլեւս չի առանձնացվում կարմիրով, իսկ լոգոտիպն ինքը հարմարվում է դեվայսի էկրանի չափին, որից կատարվում է տսահոլովակների դիտումը:

Նաեւ այսուհետեւ ծառայության վեբ-տարբերակի օգտատերերի համար մատչելի է դառնում գիշերային ռեժիմը, որը մշակվել է՝ օրվա մութ ժամերին YouTube-ի օգտատերերի աչքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: Այդ ռեժիմն ակտիվացնելիս կայքի գունային սխեման դառնում է մուգ:

Բացի դրանից, հավելվել են տեսահոլովակների վերարտադրության եւ էկրանի վրա կրկնակի սեղմմամբ դրանց վերափաթաթման արագության փոփոխման գործառույթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031