«Սրիկա, դավաճան. վիրավորական խոսքեր այն մարդու հասցեին, ով ամբողջությամբ նվիրվել է «Յուվեին». Լեոնարդո Բոնուչի
«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին հայտարարել է, որ արժանի չէ երկրպագուների կողմից իր հասցեին հնչող վիրավորանքներին ակումբը փոխելուց հետո:
«Որոշեցի հեռանալ «Յուվենթուսից» այն որոշման պատճառով, որը կայացրեց ակումբը: Նման որոշում կայացնելը հեշտ չէր:
Ինձ անվանում էին սրիկա, դավաճան: Վիրավորական խոսքեր այն մարդու հասցեին, ով ամբողջությամբ նվիրվել է «Յուվենթուսին»: Ես ակումբից փողերի համար չէ, որ հեռացել եմ: Հիմա ես վաստակում եմ գրեթե նույնքան, որքան նախորդ մրցաշրջանում:
«Յուվեի» հետ մենք շատ բանի միջով ենք անցել: Ես մեծագույն չեմպիոնների հետ եմ խաղացել, առանց որոնց այս ամենին չէի կարող հասնել»,- պատմել է Բոնուչին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը