
«Ավելի լավ է՝ Քոնոր ՄաքԳրեգորը մնա UFC-ում». Ֆլոյդ Մեյվեյզեր

Իռլանդացին չի էլ պատրաստվում վերադառնալ բռնցքամարտի ռինգ:
«ՄաքԳրեգորը դժոխային մարտիկ է, այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որպեսզի նա մնա UFC-ում և անի այն, ինչ ամենից լավն է նրա մոտ ստացվում: Դուք պետք է հասկանաք՝ ես 40 տարեկան եմ և ռինգ դուրս չէի եկել 800 օր: Իսկ նա ակտիվորեն մարզվում է:
Մյուս բռնցքամարտիկները երիտասարդ առյուծներ են, որոնք ավելի շատ հնարքներ են անում, քան ես: Ես պարզապես հարվածներ էի «շպրտում»՝ աստիճանաբար նրան ոչնչացնելով: Ռինգում կան տղաներ, որ այդ նույն բանը նրա հետ ավելի շուտ կանեին»,- Մեյվեյզերի խոսքերն է մեջբերում Boxing Scene-ը:
Ֆլոյդ Մեյվեյզերը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Քոնոր ՄաքԳրեգորին: Պարտությունից հետո Քոնորը հայտարարել էր, որ շարունակելու է ելույթները UFC-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը