Բաժիններ՝

«Աջակցեք Պիկեին». Սերխիո Ռամոսը՝ «Սանտյագո Բեռնաբեուի» տրիբունաներին

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխի Ռամոսը խնդրել է երկրպագուներին չսուլել կատալոնացի Ժերար Պիկեին և հավաքականի մյուս ֆուտբոլիստներին 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի առանցքային հանդիպման ժամանակ:

«Կարևոր չէ, խոսքը գնում է Պիկեի՞, թե՞ մեկ ուրիշի մասին, դուք պետք է հարգեք ֆուտբոլիստներին, որոնք պաշտպանում են երկրի դրոշը: Իսկ Պիկեն նրանցից մեկն է: Ես խնդրում եմ երկրպագուներին՝ աջակցել մեզ, քանի որ դա համառ և դժվարին հանդիպում է լինելու: Մենք ցանկանում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել, լավ խաղ անցկացնել»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում AS-ը:

Իսպանիա-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, Մադրիդում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031