
Նեյմարը Կոուտինիոյին խորհուրդ է տվել մերժել «Բարսելոնային»

«Բարսելոնայի» նախկին հարձակվողը վրեժ է լուծում վճարված բոնուսների համար:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Նեյմարը և Ֆիլիպե Կոուտինիոն հանդիպել են 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման խաղերի նախօրեին: Ըստ բրազիլական Estada պարբերականի տեղեկության՝ «սելեսաոյի» ավագը խորհուրդ է տվել հավաքականի թիմակցին չտեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Նեյմարի կարծիքի՝ Կոուտինիոն չի փոշմանի, եթե մնա «Լիվերպուլում»:
Նեյմարը բավականին փոփոխական է. 2016թ. նոյեմբերին նա ցանկություն էր հայտնել Կոուտինիոյի հետ խաղալ «Բարսելոնայի» կազմում, իսկ արդեն մարտին վստահեցնում էր, որ Կոուտինիոն իդեալական տարբերակ է «կապտանռնագույնների» համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Նեյմարը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը