
«Չելսին» գնել է Ազարին

«Կապույտների» աստղը շատ մեծ ընտանիք ունի:
«Չելսին» հունգարական «Ույպեշտից» գնել է 22-ամյա Կիլիան Ազարին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը տրանսֆերի մասին մանրամասներ դեռ չի հրապարակել:
Էդեն Ազարի եղբայրներից մյուսը՝ 24-ամյա Տորգան, պաշտպանում է Մյոնհենգլադբախի «Բորուսիայի» գույները:
Նախքան «Ույպեշտ» տեղափոխվելը Կիլիան Ազարը հանդես էր գալիս «Ուայթս Սթարզի» և «Զյուլտե-Վարեգեմի» կազմերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը