Հայտնի է Գյումրիում վթարից մահացած տղամարդու ինքնությունը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 9.40-ի սահմաններում, 1988 թ. ծնված Տիգրան Թորոսյանի վարած «ԲՄՎ» ավտոմեքենան Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի Գործարանային փողոցի թիվ 3/2 շենքի դիմաց բախվել է ճանապարհի եզրին գտնվող էլեկտրասյան բետոնյա հենարանին: Թորոսյանը տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կատարվում է նախաքննություն: