Բաժիններ՝

Ամերիկյան 4 հայտնագործություն, որոնք հեշտացրել են մարդու կյանքը

Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 4 հայտնագործություն, որոնք մշակվել են ամերիկյան գիտնականների կողմից և բարելավել են աշխարհը։

1. Բջջային հեռախոս։ Առաջին բջջային հեռախոսը աշխարհին ներկայացրել է Motorola-ն։ Այն կշռում էր 1 կգ։ Այսօր աշխարհում 5 մլրդից ավելի մարդ օգտվում է այս սարքից։ Իսկ ոլորտի ընդհանուր տարեկան հասույթը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը։

2. Միկրոալիքային վառարան։ Այս սարքը հայտնագործվել է պատահաբար, երբ ամերիկյան ինժեներներից մեկը հանկարծ պարզել է, որ միկրոալիքները հալեցրել են իր գրպանի շոկոլադը։ Շատ կարճ ժամանակում միկրոալիքային վառարանները ձևափոխեցին սննդի արևմտյան մշակույթը։ Դրանք խնայում են ոչ միայն ժամանակը, այլև փողը, որը ծախսվում է էներգիայի վրա։

3. LED։ Առաջին LED-ը (Light Emitting Diode – լուսարձակող դիոդ) նախագծվել է General Electric ընկերության կողմից 1962 թվականին Նյու Յորքում։ LED տեխնոլոգիայով են աշխատում ժամանակակից հեռուստացույցներն ու այլ տեսակի մոնիտորները։ LED էկրանները էներգախնայող են, ինչը շատ օգտակար է կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի տեսանկյունից։

4. GPS (Global Positioning System): Տեղորոշման արբանյակային համակարգը մշակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից։ Այն այժմ լայնորեն օգտագործվում է նաև քաղաքացիական նպատակներով։ Հեռախոսային քարտեզներն ու նավիգացիոն համակարգերը աշխատում են GPS-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031