Բաժիններ՝

Դարկո Տոֆիլոսկին` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում կատարեց: «Ալաշկերտի» կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին, ով այսօր իր երկրորդ մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում:

Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008 թթ.` դառնալով 2006 թ. Մակեդոնիայի չեմպիոն: Այնուհետև նա մեկ մրցաշրջան է անցկացրել շվեյցարական «Շաֆհաուզենում»:

2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» և 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցեի» կազմում նվաճել է Սլովակիայի Գավաթը:

2015-2016 թթ. Դարկոն պաշտպանել է Սլովակիայի «Ռուժոմբերոկի» գույները, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաև «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը: Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր:

194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաև Մակեդոնիայի ազգային հավաքականում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս