Բաժիններ՝

«Ֆլոյդ Մեյվեյզերը չի վախենում, որ Քոնոր ՄաքԳրեգորը կբռնացնի իրեն մաքուր հարվածով». Դևիդ Հեյ

Բրիտանացի բռնցքամարտիկը գտնում է, որ տարվա գլխավոր մենամարտում իռլանդացին շատ քիչ շանսեր ունի:

«Եթե նրանք օգտագործելու են 8 ունցիա քաշ ունեցող ձեռնոցներ, ապա, կարծում եմ, որ Մեյվեյզերն ընդհանրապես չի վախենում, որ ՄաքԳրեգորի նման ինչ-որ մեկը կբռնացնի իրեն մաքուր հարվածով:

Ֆլոյդը հաղթել է ավելի քան 20 չեմպիոնների, որոնք բռնցքամարտով են զբաղվել փոքր հասակից: Սաուլ Ալվարեսն անպարտելի էր: Նա 20 տարեկան էր և նա նույնպես հազիվ էր կարողանում ձեռնոցով դիպչել Մեյվեյզերին:

Ֆլոյդին հազվադեպ են կարողացել հարված հասցնել: Իսկ երբ ստացվել է, ապա դրանք չեն եղել մաքուր հարվածներ»,- Հեյին է մեջբերում Express.co.uk-ը:

ՄաքԳրեգորի և Մեյվեյզերի միջև մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին, Լաս Վեգասում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս