Առաջիկայում իշխանական բուրգում վերջին վերադասավորումներն են կատարվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչև 2018 թ․ իշխանական բուրգում վերջին վերադասավորումներն են կատարվելու։ Սերժ Սարգսյանը բոլոր պատասխանատու պաշտոններում պետք է կարգի նրանց, ում հետ կարող է ճանապարհ անցնել, ում կարող է վստահել, և ովքեր չեն ցնցի բուրգը վճռական պահերին։

Վերադասավորումների փուլում հատկապես կարևոր դերակատարում ունեն նրանք, ովքեր քաղաքական թիմ, կառույց, մարդկանց խումբ, էլեկտորատ են ղեկավարում։ Ուստի բոլորն այժմ ամրապնդում են իրենց դիրքերը, բարելավում հարաբերությունները, հաշտվում հակառակորդների հետ, նոր բարեկամներ գտնում։

Մեր տեղեկություններով, բավականին ջերմացել են նախկին և ներկա վարչապետերի՝ Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ինչը ոմանց զգուշանալու, անգամ տագնապելու առիթ է տվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031