Բաժիններ՝

Քանի բնակարան ու տուն կա Հայաստանում

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների, հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016թ. վերջին կազմել է 93.8 մլն. քառ. մ, այդ թվում քաղաքներում` 53.0 մլն. քառ. մ (56.5%), գյուղերում` 40.8 մլն. քառ. մ (43.5%):

Բազմաբնակարան շենքերի թիվը 2016 թվականի վերջին եղել է 19 144, որոնցում առկա է 441 591 բնակարան՝ 28 065 535 քմ ընդհանուր մակերեսով։

Ինչ վերաբերում է բնակելի տներին, դրանց թիվը 393 560 է՝ 65 478 551 քմ ընդհանուր մակերեսով։

Մեկ բնակչի բնակարանային ապահովվածությունը 2016-ի վերջին կազմել է 31.4 քմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031