
Աֆղանստանում ոչնչացվել է Թալիբանի հրամանատարներից մեկը

«Թալիբան» ծայրահեղական շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկը՝ Մոհամմադ Ռահիմն Աֆղանստանում ոչնչացվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով աֆղանական ոստիկանության ներկայացուցիչ Սայեդ Սարվար Հուսայնիին:
Հրամանատարից բացի երկրի հյուսիսում ոչնչացվել է նաև չորս գրոհային:
Վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում իրավիճակը վատթարացել է: Երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը: