Բաժիններ՝

Լաթաքիայում պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիական Լաթաքիա քաղաքում, որտեղ գտնվում է այդ երկրի խոշոր նավահանգիստը, տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ըստ նախնական տվյալների, ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, կան տուժածներ, որոնց թիվը ճշտվում է:

Լաթաքիայում և նրա շրջակայքում ապրում են ալավիական համայնքի ներկայացուցիչներ, որին էլ պատկանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Հունվարին այստեղ ահաբեկչության զոհ էին գնացել 15 մարդ, ավելի քան 40ը ստացել էր մարմնական վնասվածքներ: Այն ժամանակ պատասխանատվությունն իր վրա էր վրեցրել «Իսլամական պետություն»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031