
Disney-ը պատրաստվում է առանձին ֆիլմ նկարահանել Օբի Վան Քենոբիի մասին

Disney և Lucasfilm կինոստուդիաները մտածում են «Աստղային պատերազմների» գործող անձի՝ ջեդայ Օբի Վան Քենոբիի վերաբերյալ առանձին ֆիլմ ստեղծելու մասին: Այդ մասին գրել է The Hollywood Reporter-ը:
Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ ֆիլմի ռեժիսոր է հրավիրված եռակի «Օսկար» մրցանակի ներկայացված բրիտանացի Սթիվեն Դոլդրին (նկարահանել է «Ընթերցողը» և «Բիլլի Էլիոթ» կինոնկարները): Միևնույն ժամանակ The Hollywood Reporter-ի աղբյուրները նշում են, որ նախագիծը գտնվում է մշակման վաղ փուլում, և ֆիլմն առայժմ սցենար չունի:
Ավելի վաղ Օբի Վան Քենոբիի՝ Լյուկ Սքայուոքերի դաստիարակի դերը խաղացել են (IV – VI Էպիզոդներում) Ալեք Գինեսը, որն այդ դերի համար «Օսկար» է ստացել, և Յուեն Մակգրեգորը (I-III Էպիզոդներում), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: