Բաժիններ՝

Սննդի պատրաստման ընթացքում թույլ տրվող 4 սխալ, որոնց հետևանքով այն վտանգավոր է դառնում առողջության համար

Jv.ru-ն գրում է, որ նույնիսկ փորձառու խոհարարներն են սխալներ թույլ տալիս սնունդը պատրաստելու ընթացքում։ Կայքը ներկայացրել է շատերի կողմից թույլ տրվող մի քանի սխալ, որոնք կարող են սնունդը վտանգավոր դարձնել առողջության համար։ Խնդիրն այն է, որ պատրաստման եղանակը մեծապես ազդում է մթերքի վրա։ Մի դեպքում կարող է բարձրանալ դրա գլիկեմիկ ինդեքսը, իսկ որոշ սխալների դեպքում սնունդը կարող է նույնիսկ վտանգավոր դառնալ։

Միսն այնքան եք խորովում, մինչև դրա վրա ածուխ է առաջանում։ Բաց կրակի վրա շատ երկար եփելու դեպքում մսի մեջ կարող են առաջանալ կոնցերոգեն միացություններ, որոնք մեծացնում են առողջական մի շարք խնդիրների առաջացման հավանականությունը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ հարկավոր է հրաժարվել խորոված մսի օգտագործումից. պարզապես հարկավոր չէ այն շատ երկար եփել։ Բացի այդ՝ կարող եք նաև այն նախապես համեմել ռոզմարինով, քրքումով, իմբիրով։

Կարդացեք նաև

Կարտոֆիլը պատրաստում եք՝ առանց նախապես թրջելու։ Այս դեպքում ջերմային մշակման ենթարկվելու ընթացքում կարտոֆիլի մեջ մեծանում է ակրիլամիդ միացության քանակը, որը մարդու օրգանիզմի համար կոնցերոգեն է համարվում։ Մի խումբ հետազոտություններ այս միացության օգտագործումը կապում են որոշ հիվանդությունների առաջացման հավանականության մեծացման հետ։ Այս միացության քանակը կարելի է նվազեցնել՝ մինչև պատրաստելը կարտոֆիլը 30 րոպեով մաքուր ջրի մեջ թողնելով։

Հացն այնքան եք տապակում, մինչև այն սևանում է։ Այս դեպքում ևս մթերքի մեջ մեծանում է ակրիլամիդ միացության քանակը։ «Կրակի հետ շփման արդյունքում հացի կեղևը դժվար է յուրացվում, իսկ եթե այն այրվում է, հարկավոր է մաքրել, քանի որ դրանում կոնցերոգեն նյութեր են պարունակվում»,- նշում է ֆրանսիացի վիրաբույժ. օնկոլոգ Անրի Ժուայոն։

Մսի ու բանջարեղենի, մրգերի համար նույն տախտակն ու դանակն եք օգտագործում։ Խանութից գնված միսը կարող է մի շարք միկրոօրգանիզմներ պարունակել, որոնք կայուն են նաև բարձր ջերմաստիճանի նկատմամբ։ Դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար։ Որպեսզի այդ միկրոօրգանիզմները չհայտնվեն բանջարեղենի և մրգերի մեջ, հարկավոր է դրանք կտրատել այլ տախտակի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս