«Ռուսաստանը կփորձի ճնշել Հայաստանին՝ Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթղթի հարցում». Ստեփան Գրիգորյան

Քանի որ Ռուսաստանի հարաբերությունները և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրոպայի հետ վատթարանում են, չի բացառվում, որ Ռուսաստանը կփորձի մեզ վրա ճնշում գործադրել կամ համոզել, որ մենք չստորագրենք Հայաստան-Եվրամիություն փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել աշնանը: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, ըստ որի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը կարող է բերել նրան, որ Ռուսաստանը փորձի համոզել մեզ՝ չստորագրել նախատեսվող փաստաթուղթը:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ դիրքորոշումն այս պարագայում՝ Ս. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մենք պետք է ստորագրենք, հակառակ դեպքում՝ դու կխայտառակվես, ինչի՞ մասին է խոսքը, դու նախաստորագրեցիր մարտին: Ես, ճիշտն ասած, կասկածներ չունեմ, որ մերոնք կստորագրեն հենց այն պատճառով, որ, եթե չստորագրեն, ուղղակի կխայտառակվեն աշխարհով, ու ես չեմ տեսնում ոչ մի արգումենտ, փաստարկ, որ չպետք է ստորագրեն: Հայաստանը պետք է ստորագրի, ու իմ կարծիքով՝ կստորագրի: Այո, քանի որ վատթարանում են հարաբերությունները, Ռուսաստանը կուզենար, որ մենք ներքաշվեինք այդ դիմակայության մեջ, բայց մենք պետք է գնանք, նորմալ ստորագրենք, ու ես հուսով եմ, որ կստորագրենք»:

Տեսանյութեր

Լրահոս