Բաժիններ՝

Հայտնի է Հոլիվուդի Փառքի ծառուղում Ազնավուրի պատվո աստղի բացման օրը

Հայտնի է Հոլիվուդի Փառքի ծառուղում աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղի բացման օրը: Այս մասին հայտնում է «Hollywoodchamber»-ը:

Հոլիվուդյան Փառքի ծառուղում Ազնավուրի անունով պատվո աստղի բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Շանսոնյեին նվիրված պատվո աստղը թվով 2618-րդը կդառնա: Այն կտեղադրվի պատմական Pantages թատրոնի մոտակայքում:

Աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան:

2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 93-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս