Բաժիններ՝

Շերոն Սթոունը հրապարակել է «Հիմնական բնազդ» թրիլերի իր փորձերը

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հրապարակել է «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերին վերաբերող իր փորձերի տեսագրությունը: Դերասանուհին հոլովակը զետեղել է Instagram-ում։

Այդ կինոնկարում խաղացած դերը հանգուցային է դարձել Սթոունի կարիերայում: Դրան հավակնում էին այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են՝ Ջուլյա Ռոբերթսը, Մեգ Ռայանը եւ Էմմա Թոմփսոնը, բայց ռեժիսոր Պոլ Վերհովենը նրանց բավարար սեքսուալ չի համարել: Ֆիլմում Սթոունի խաղընկեր Մայքլ Դուգլասը նկարահանումներն ավարտելուց հետո հարկադրված է եղել բուժընթաց անցնել սեռական մոլագարության դեմ:

Շերոն Սթոունը խաղացել է նաեւ «Արցունքներ անձրեւի տակ», «Արյուն եւ ավազ», «Հիշել ամեն ինչ», «Մեռած եւ արագ», «Տաշեղ» եւ այլ կինոնկարներում: 2006 թվականին նա նկարահանվել է «Հիմնական բնազդ 2» ֆիլմում, որն ստեղծվել է ռեժիսոր Մայքլ Քեյթոն-Ջոնսոնի կողմից եւ մեծ հաջողություն չի ունեցել:

https://www.instagram.com/p/BXl05SeA2Is/?taken-by=sharonstone

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031