Խորագիր:

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը

Forbes հանդեսը կազմել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դիջեյների ցուցակը: Վարկանիշը հրապարակվելու է սեպտեմբերյան համարում, բայց հասանելիէ հրատարակության կայքում։

Ցուցակի առաջատարը դարձել է շոտլանդացի Քելվին Հարիսը, որն անցած 12 ամսվա ընթացքում վաստակել է 48,5 մլն դոլար: Հունիսին նա թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ Funk Wav Bounces Vol. 1 անվանումով:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է նիդեռլանդացի դիջեյ Tiesto-ն՝ 39 մլն դոլար եկամուտով: Եռյակը 38 մլն դոլարով եզրափակում Է The Chainsmokers ամերիկյան դուետը:

Տասնյակում նաեւ տեղ են գտել ամերիկացիներ Skrillex-ը (30 մլն), Սթիվ Աոքին (29,5 մլն), Diplo-ն (28,5 մլն), ֆրանսիացի Դեւիդ Գետան (25 մլն), ենթադրաբար Հոլանդիայում ծնված Marshmello-ն (21 մլն), նիդեռլանդացի Մարտին Հարիքսը (19,5 մլն) եւ գերմանացի Zedd-ը (19 մլն դոլար):

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։