Խորագիր:

Մի քանի փաստ գենետիկայի աշխարհից

Մի քանի փաստ գենետիկայի աշխարհից

Գենետիկան գիտություն է, որն ուսումնասիրում է ժառանգականության օրինաչափությունները և օրգանիզմների փոփոխականությունը:

1. Ինտելեկտը հորից որդուն չի փոխանցվում, այսինքն` եթե Դուք հանճար եք, ապա Ձեր որդին 100%-ով չի ժառանգի Ձեր գեները:

2. Իդիոտիզմը ևս չի փոխանցվում, ու եթե Դուք ամենավերջին տականքն եք, չի նշանակում, որ Ձեր որդին էլ այդպիսին պիտի լինի:

3. Ինտելեկտը հորից կարող է փոխանցվել միայն դստերը, այն էլ՝ միայն կիսով չափ:

4. Տղամարդն ինտելեկտ կարող է ժառանգել միայն իր մորից, ով էլ իր հերթին՝ այն ժառանգել է հորից։

5. Հանճարների դուստրերը, ինչպես իրենց հայրերը, միայն կիսով չափ խելացի կլինեն, սակայն նրանց որդիները հանճարներ կլինեն:

6. Այդ պատճառով էլ հանճարեղ կանայք գրեթե չկան, ինչպես և չկան 100 %-ով հիմար կանայք: Դրա փոխարեն՝ շատ են հանճարեղ կամ բացարձակ հիմար տղամարդիկ:

Պատահական չէ, որ թե՛ անհաջողակ հարբեցողները և թե՛, ասենք, նոբելյան մրցանակակիրները, տղամարդիկ են հիմնականում:

Եզրակացություններ տղամարդկանց համար

1. Որպեսզի կանխատեսես քո որդու մտավոր ունակությունները, հայացքդ ուղղիր կնոջդ հոր կողմը: Եթե նա, ասենք, ակադեմիկոս է, ապա քո որդին ևս շատ խելացի կլինի:

2. Քո դուստրը քո խելքի կեսը կունենա, բայց կունենա նաև քո թուլամտության կեսը: Ինտելեկտով ավելի շատ քեզ մոտ կլինի: Իսկ քո տղա թոռը կստանա քո բոլոր մտավոր ունակությունները: Խելացի սերո՞ւնդ ես ուզում՝ երազիր աղջիկ երեխայի մասին:

3. Քո մտավոր կարողությունները մորիցդ են գալիս, իսկ ավելի ճիշտ` պապիցդ:

Եզրակացություններ կանանց համար

1. Քո որդին խելքի տեսանկյունից քո իսկ հոր նմանակն է, այդ պատճառով էլ նրա վրա բարկանալիս՝ տեղին չի ասել` դու նույնքան հիմար ես, որքան հայրդ:

2. Քո դուստրը դաստիարակությամբ քեզ նման կլինի, իսկ խելքով` հորը: Քո դստեր տղաներն արդեն խելքով նման կլինեն ամուսնուդ:

Սխալմամբ համարում են, որ կյանքի տևողության աճի ցուցիչը մարդու տարիքն է, այսինքն` որքան երկար է ապրում մարդը: Իրականում գլխավոր, ռազմավարական, մեր աչքի առաջ ողջ մարդկությունը փոխող կյանքի տևողության աճը ոչ թե այն է, թե ինչքան ծեր է մարդը, այլ՝ թե որքան ուշ է նա ծերանում:

Այսօրվա 40, 50, 55 տարեկանների համար ծերությունը սկսվում է 75-80 տարեկանից, այսինքն` քառորդ դար ավելի ուշ, քան մեր ծնողների սերնդի պարագայում էր:

Դեռևս մինչև վերջերս մարդկային կյանքում 3 հիմնական շրջաններ կային` երիտասարդություն, հասունություն, ծերություն: Այժմ հասունությունը սկսվում է 50 տարեկանից և նշանակում է բոլորովին նոր, նախկինում գոյություն չունեցած կյանքի էտապ:

Ի՞նչ գիտենք մենք դրա մասին

1. Հասունությունը տևում է շուրջ 2 տասնամյակից ավելի` 50-75 տարեկանը:

2. Ի տարբերություն նախկին պատկերացումների` մարդու ֆիզիկական և մտավոր հնարավորություններն այդ շրջանում ճիշտ մոտեցման դեպքում՝ չեն թուլանում, և ծայրահեղ դեպքում՝ մնում են նույնը, իսկ որոշ դեպքերում՝ ավելի են լավանում, քան երիտասարդ տարիքում:

3. Սա մարդկային կյանքի պոտենցիալ ամենալավ ու որակյալ շրջանն է, քանի որ իր մեջ համադրում է առողջությունը, ուժերը և կենսափորձը: Հանրահայտ ասացվածքը` «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար», այլևս մեր մասին չէ: Վերջին տարիների բոլոր վիճակագրական տվյալներով կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածի բարձրակետն այժմ 65 տարեկանից հետո է:

4. Նրանք, ովքեր այժմ 55-65 տարեկան են, իրենց կյանքի այս շրջանը մարդկության պատմության մեջ առաջին անգամ են վերապրում: Նախկինում այս շրջանը պարզապես գոյություն չուներ, քանի որ մարդիկ ավելի վաղ էին ծերանում:

5. Առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում 50-75 տարեկան մարդիկ կլինեն ամենազանգվածային տարիքային խումբը մոլորակի վրա:

Ինչո՞վ է 50-ից հետո կյանքը տարբերվում դրանից առաջվա կյանքից. Նրանով, որ 50-ից հետո ապրելու ձևը մեզ ոչ ոք չի սովորեցրել: Փոքր տարիքում մեզ պատրաստում են մանկությանը, մանկության տարիներին` պատանեկությանը, պատանեկության տարիներին` երիտասարդությանը, իսկ երիտասարդ ժամանակ մենք տասնյակ ժամեր ենք անցկացնում` մեզ պատրաստելով հասունության առաջիկա փորձություններին: Եվ միայն 50-ի սահմանն անցնելիս մենք տարրական պատկերացում անգամ չենք ունենում, թե ինչպես, ինչով և ինչի համար ապրել: Այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: Որտեղի՞ց իմանայինք, եթե դեռ մեր ծնողների սերնդի համար ծերությունը պաշտոնապես  սկսվում էր 50 տարեկանից, և դրանից հետո ենթադրվում էր ոչ թե՝ ապրել, այլ՝ աստիճանաբար մեռնել:

Մենք հազվադեպ ենք գիտակցում, որ կյանքի այն ծրագիրը, որին մենք անշեղորեն հետևում ենք, իրականում մեր մեջ ներդրված է նախորդ սերունդների կողմից, քանի որ հենց նրանք են ստեղծել այն գրքերը, ֆիլմերը, կրթական համակարգը, որոնք մանկության և երիտասարդության տարիներին ձևավորում են մեր գիտակցությունը:

Եվ քանի որ այդ ժամանակ 50-ից հետո կյանք չի եղել, չեն եղել նաև դրա մասին պատմող համապատասխան գրքերը, երգերն ու ֆիլմերը:

Այսօրվա 50-55 տարեկան մարդիկ պիտի հստակ իմանան, որ վիճակագրական բոլոր տվյալներով ծերությունը սկսվում է 80 տարեկանից ոչ շուտ: Սա շատ հաճելի է իհարկե: Մեզ ուղղակի նվիրել են ակտիվ և հագեցած կյանքի լրացուցիչ 25 տարիներ: Խնդիրն այն է միայն, որ ինչպես օգտվել այդ նվերից՝ չեն սովորեցրել:

50-ից հետո կյանքում սկսվում է այն հրաշալի պահը, երբ կա ժամանակ, առողջություն, ուժ, սոցիալական պարտականություններից զերծ ազատություն, փորձ, իսկ ժամանակակից չափանիշերով՝ ծերությունը սկսվելուն դեռ 25 տարի էլ կա: Մի վատնեք այդ ժամանակը զուր: Հետո շատ կզղջաք:

Եթե Դուք 50-ն անց եք, ապա Ձեզ համար այժմ հնարավոր է ամեն բան` նոր հետաքրքրություններ, նոր ուրախություններ և տպավորություններ, նոր աշխատանք, նոր սեր, նոր ճամփորդություններ:

Ուրեմն, ԱՊՐԵՔ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

 

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։