Հրապարակվել են բոլոր նոր iPhone-ների լուսանկարները
Համացանցում հրապարակել են iPhone-ի բոլոր նոր մոդելների ենթադրյալ կորպուսների լուսանկարները: Այս մասին հայտնել է 9to5mac-ը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Apple-ը պատրաստում է երեք սմարթֆոն՝ iPhone 7s, 7s Plus и iPhone 8: Լուսանկարներում պատկերված սարքերն ունեն ապակե հետին կափարիչ: Նաեւ սմարթֆոնի արծաթագույն տարբերակն ունի ապակու շուրջը փայլուն շրջանակ, մինչդեռ iPhone 7-ի մետաղական դետալները փայլատ են: Սմարթֆոնների ընթացիկ եւ ապագա սերունդների միջեւ այլես ոչ մի կարգի տարբերություններ չկան: iPhone 8-ը նաեւ կստանա ապակուց հետին կափարիչ:
iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի, տվիչների եւ խցիկի համար: Նաեւ համարվում է, որ սարքը կզրկվի մատնադրոշների սքաներով Home կոճակից: