Բաժիններ՝

Քենիայում բողոքի ակցիայի ժամանակ բախումների հետևանքով սպանվել է 9 մարդ

Քենիայում նախագահական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո անցկացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտի»-ին, այս մասին տեղեկացնում են երկրի անվտանգության ծառայությունները:

Ուժային կառույցների տեղեկությունների համաձայն, շաբաթ երեկոյան իրավապահները 9 երիտասարդի վրա կրակ են բացել Նայրոբի հետնախորշում: Երիտասարդները սպանվել են ոստիկանների կողմից, երբ իրականացվում էր օպերացիա՝ ցուցարարներին զսպելու համար:

Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիաթան հաղթել է ընտրարշավում` հավաքելով ձայների 54.27 տոկոսը: Նրա մրցակիցը, նախկին վարչապետը` Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 44.74 տոկոսը: Այսպիսով, գործող նախագահը վերընտրվել է և պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդդիմադիր կոալիցիան չի ընդունում ընտրությունների արդյունքները: Նշվել է, որ ընտրական հանձնաժողովի տվյալների բազան հաքերային հարձակման է ենթարկվել և արդյունքները կեղծվել են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս